Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հղիություն, ծննդաբերություն

 

 

 

 

Ձվազատումը և հղիությունը. morevmankan.am

Ձվազատումը և հղիությունը. morevmankan.am

Ձվազատումը ձվարանի ֆոլիկուլից հասուն ձվաբջջի պոկվելն է, որը տեղի է ունենում ամիսը մեկ անգամ՝ դաշտանային ցիկլի մեջտեղում: Ցիկլը հաշվարկվում է դաշտանի առաջին օրից` մինչև հաջորդ դաշտանի սկիզբը:

Հղիության պլանավորման համար ինչպե՞ս հաշվարկել օվուլյացիայի սկիզբը

Յուրաքանչյուր կնոջ ֆիզիոլոգիական և հորմոնալ ցիկլերը խիստ անհատական են: Բացի այդ, դաշտանային յուրաքանչյուր ցիկլի վրա կարող են ազդել տարբեր գործոններ՝ սթրեսները, մրսածությունը, սնունդը, հիվանդությունները, որոշ դեղեր և այլն: Այդ պատճառով ցիկլի սկզբում դեռևս հնարավոր չէ ճշգրիտ հասկանալ, թե երբ է լինելու ձվազատումը: Սակայն կան մի քանի մեթոդներ, որոնք կարող են օգնել` այն ճշտելուն:

  1. Հատուկ ախտորոշիչ համակարգեր, որոնց օգնությամբ որոշվում է մեզում լյուտեինացնող հորմոնի պարունակությունը: Այդպիսի համակարգեր կարելի է ձեռք բերել ցանկացած դեղատնից:Այդ ախտորոշման ժամանակ դրական պատասխանը ցույց է տալիս, որ ձվազատումը տեղի կունենա առաջին 48 ժամերի ընթացքում: Սակայն դրանց ճշգրտությունը շատ բարձր չէ, ուստի հնարավոր է նաև` սխալ պատասխան:

  2. Բազալ ջերմաստիճանի որոշում: Այս մեթոդը պետք է օգտագործել մի քանի դաշտանային ցիկլերի ընթացքում, որպեսզի ստեղծվի բազալ ջերմաստիճանի փոփոխման գրաֆիկը: Ջերմաստիճանի որոշումը պետք է իրականացնել անմիջապես քնելուց հետո, ամեն օր` մոտավորապես նույն ժամին: Այդ անհատական գրաֆիկի հիման վրա հնարավոր կլինի հավանականության բարձր աստիճանով որոշել ձվազատման սկիզբը: Սովորաբար, ձվազատումից  օր առաջ բազալ ջերմաստիճանը որոշ չափով իջնում է, իսկ ձվաբջջից պոկվելու ժամանակ բարձրանում է մինչև 0,3-0,6 °С-ով:


Ձվազատման կապը հղիության հետ


Ֆոլիկուլից ձվաբջջի դուրս գալու շրջանը և դրանից հետո 24 ժամը համարվում է բեղմնավորման ամենահարմար ժամանակը: Սակայն ամեն ձվազատում չէ, որ վերջանում է հղիությամբ: Չէ՞ որ կնոջ օրգանիզմում առկա են 450-550 ձվաբջիջներ և այդ քանակը ցույց է տալիս կնոջ կյանքի ընթացքում ձվազատումների թիվը: Սակայն ձվարանից դուրս եկած ձվաբջիջը բեղմնավորման ընդունակ է ընդամենը 1 օր, իսկ սպերմատոզոիդներն այդ հնարավորությունը պահպանում են 72 ժամ: Եվ հենց այդ շրջանում, այսինքն, ձվազատումից մոտավորապես 2-3 օր առաջ, բեղմնավորման համար ամենահարմար ժամանակն է:

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ